ՌԴ Հրեական ինքնավար մարզի բնակիչը տայգայում արջի հարձակումից հետո վնասվածնքերով հոսպիտալացվել է։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հաղորդել է ՌԴ Ներքին գործերի նախարարության վարչության ներկայացուցիչը։ «Հաղորդում է ստացվել, որ մարզային հիվանդանոց է տեղափոխվել արջի հարձակումից տուժած որսորդ։ Դեպքը տեղի է ունեցել Օբլուչենսկի շրջանի Տրեկ գյուղի տարածքում, որտեղ մարզային կենտրոն Բիրոբիջանից կարելի է հասնել 1,5 ժամում»,-ասել է զրուցակիցը։
Նա նշել է, որ տեղական լրատվամիջոցների տվյալներով, տուժողը ստացել է դեմքի վնասվածք։
«Կատարվածը քրեական բնույթ չի կրում։ Տուժողը կամ գյուղի ղեկավարը դիմում չեն ներկայացրել ոստիկանություն, եւ տեղեկություններ այն մասին, որ արջը վտանգ է ներկայացնում բնակիչների համար, մենք չունենք։ Սակայն եթե լինի նման դիմում, մենք անհրաժեշտ միջոցներ կձեռնարկենք»,-ասել է վարչության ներկայացուցիչը։