Համացանցում ուղղաթիռի կողմից քաղաքացիական ավտոմեքենայի հրթիռակոծման տեսանյութը չի նկարահանվել «Արևմուտք-2017» զորավարժությունների ժամանակ։ Այս մասին հայտնել է ՌԴ Արևմտյան ռազմական շրջանի մամուլի ծառայությունը։
«Սոցիալական ցանցերում հայտնված տեսանյութի դեպքը տեղի է ունեցել այլ ժամանակում, երբ բանակային ավիացիայի ուղղաթիռների անձնակազմը թռիչքատակտիկական զորավարժության ժամանակ փորձարկում էր ցամաքային թիրախները խոցելու վարժությունը»,-հաղորդագրությունը ներկայացնում է ՏԱՍՍ-ը։
Նշվում է, որ ուղղաթիռներից մեկը սխալ է ընտրել իր թիրախը։
«Անկառավարելի հրթիռի ընկնելու հետեւանքով վնասվել է բեռնատար մեքենաներից մեկը, որի մեջ մարդ չի եղել»,-ասվում է հաղորդագրության մեջ։