News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Սուդանից ծագումով հայ Հրաչ Մարտիկյանը արցախցի կանանց 400 կարի մեքենա կնվիրի։ Մարտիկյանը NEWS.am–ի թղթակցին հայտնել  է, որ նախընտրում է օգնել ոչ թե գումարով, այլ անհրաժեշտ իրերով։ «Ինչ–որ տեղ կարդացել էի մի աղքատ ընտանիքի մասին։ Կին, ով ուներ չորս երեխա եւ չուներ ամուսին։ Երեխաները փոքր էին՝ 6–7 տարեկան։ Ինչ հագցնեիր՝ մի բան կպատռեին։ Նա էլ ձեռքով կարկատում էր։ Ես որոշեցի տալ  կարի մեքենա, որպեսզի իր համար հեշտ լինի։ Իսկ հետո հարեւանների համար կկարի, գոնե ինչ–որ բան կաշխատի»,–ասում է Մարտիկյանը։

Հայերը Սուդանում սակավաթիվ են՝ շուրջ 40 միլիոնից՝ ընդամենը 30 մարդ։ Մարտիկյանը շատ տարիներ առաջ Սուդան էր մեկնել  Լիբանանից եւ շինարարական գործ բացել։ Չի մոռացել նաեւ հեռավոր Հայաստանի մասին. նա Մայր Աթոռ սբ. Էջմիածնի գրադարանի շինարարության մասնակիցներից  մեկն է։

«Մի՛ զարմացեք, որ Սուդանում էլ հայեր կան։ Այն ուրիշ մոլորակի վրա չէ։ Իզմիրլյանն, ով իր անունով հիվանդանոց է հիմնադրել Երեւանում, նույնպես Սուդանից է, Սարգիս Քյուրքչյանը նույնպես հայ է, ով օգնեց վերականգնել Երեւանի սբ. Սարգիս եկեղեցին»,– նշեց ձեռներեցը։

«Հիմա, ճիշտ է, համայնքն անգամ եկեղեցի չունի։ Բայց 30 հոգու համար ի՞նչ եկեղեցի,– հավելեց նա։ –Իսկ ուրիշ քրիստոնյաներ կան, օրինակ՝ ղպտիները։ Իսլամն առաջին տեղում է դասվում, պետական քաղաքականությունն է այդպիսին։ Բայց մայրաքաղաք Խարթումը Արեւելքի ամենաապահով քաղաքներից է։ Ուրիշ շատ այլ երկրներում, թեկուզ հենց հարեւան Եգիպտոսում, մտածել անգամ չի կարելի, որ հնարավոր է փողոցում այդպես հանգիստ քայլել, ինչպես մեզ մոտ։ Եվ հաստատ ավելի հանգիստ է, քան արաբական այլ երկրներում»,– ամփոփեց  Հրաչ Մարտիկյանը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ