News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

«Հայ կանանց ճակատ» շարժումը  Ազատության հրապարակից բողոքի ակցիան տեղափոխել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, որտեղ ընթանում է Հայաստան-Սփյուռք համաժողովը։ 

Նրանք Ժիրայր Սեֆիլյանի, Գեւորգ Սաֆարյանի եւ անազատության մեջ գտնվող այլ հասարակական գործիչների լուսանկարկներով եւ «քաղբանտարկյալներ»  գրությամբ պաստառներով այս պահին բողոքի ակցիա են անում համալիրի մոտ։  Այս մասին հայտնում է NEWS.am-ի թղթակիցը։

Ճակատի ներկայացուցիչ Սյուզան Սիմոնյանը  բարձրաձայնել է անազատության մեջ գտնվող Կարո Եղնուկյանի կնոջն ու երեխաներին Հանրապետության հրապարակից բերման ենթարկելու մասին։ Սյուզան Սիմոնյանը հայտարարել է, որ նրանց իշխանությունը հալածում է։

Տպել
Ամենաշատ