News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Վրաստանի նախկին նախագահ ու Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին աշխատանքից հեռացրել է իր մամուլի քարտուղար Դարյա Չիժին այն բանի համար, որ վերջինը Սաակաշվիլիի կարծիքով «հակասեմական» արտահայտություններ է թույլ տվել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի մասին։ Այս մասին քաղաքական գործիչը գրել է իր ֆեյսբուքում։

«Նույնիսկ հակասեմական ակնարկ ինձ համար անընդունելի է, իմ կյանքի ամբողջ իմաստը հանգում է էթնիկ, կրոնական ու ռասսայական անհանդուրժողականության բոլոր դրսեւորումների դեմ պայքարին»,- մեկնաբանել է Սաակաշվիլին։

«Ուկրաինսկայա պրավդա» պարբերականի տեղեկություններով՝ Չիժը ֆեյսբուքում, դիմելով Պորոշենկոյին, նրան իբրեւ կոչել էր  հրեական Վալցման ազգանունով։ Հետագայում նա ներողություն էր խնդրել ու ջնջել այդ գրառումը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ