News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Արեւմտահայերեն տարբերակով խոսում է ընդամենը 2 մլն մարդ, ՅՈւՆԵՍԿՕ-ն այն համարում վտանգի մեջ գտնվող լեզուներից մեկը…

Հայաստանում կմշակվի հայոց լեզվի արեւմտահայերեն ճյուղի զարգացման ռազմավարություն: Սեպտեմբերի 20-ին այս մասին նշեց սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ ելույթ ունենալով Երեւանում ընթացող Հայաստան-Սփյուռք հերթական համաժողովում:

Նրա խոսքով՝ արեւմտահայերեն տարբերակով խոսում է ընդամենը 2 մլն մարդ, ՅՈւՆԵՍԿՕ-ն այն համարում վտանգի մեջ գտնվող լեզուներից մեկը: Արեւմտահայերենով դասավանդող դպրոցներ են հաճախում ընդամենը 150-170 հազար երեխաներ: «Անհրաժեշտ է փորձել մեծացնել արեւմտահայերենով խոսողների թիվը: Հայոց լեզվի լավագույն մասնագետները պետք է աշխատեն 3 հարցի վրա. առաջին՝ արեւելահայերենի եւ արեւմտահայերենի մերձեցում, երկրորդ՝ արեւմտահայերենի մաքրություն եւ կենտրոնացում արտագաղթի տարբեր օջախներում, երրրորդ՝ ուղղագրության ճշգրտում»,- ասաց Հակոբյանը՝ չհստակեցնելով, թե արդյոք արեւմտահայերենի դիրքերի ամրապնդումը չի նպաստի հետագայում պատմական հայրենիքից սփյուռքի մեկուսացմանը եւ հեռացմանը (Հայաստանում արեւմտահայերենով ոչ մեկը չի խոսում – խմբ.):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ