News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ամեն ինչ պետք է նայել համեմատության մեջ։ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը NEWS.am–ի հետ զրույցում այսպես արձագանքեց այս օրերին Հայաստանում գտնվող սփյուռքահայ այն գործարարների դժգոհություններին, որ Հայաստանում մենաշնորհներ են, արդարադատություն չկա եւ թալանում են գործարարներին։

Օրինակ, Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի մասնակիցներից մեկը՝ ԱՄՆ-ում բնակվող հասարակական գործիչ, գործարար Զարեհ Պալյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ Հայաստանում չորս բիզնես է սկսել, սակայն չորսն էլ թալանել են: Ըստ գործարարի՝ Սփյուռքը զրո վստահություն ունի Հայաստանի իշխանությունների նկատմամբ.

«Հնարավոր է՝ չորսը բողոքել են, 14–ն էլ չեն բողոքել, այլ գոհունակություն են հայտնել ամեն ինչից։ Ամեն ինչ պետք է նայել համեմատության դաշտում, անվստահության մթնոլորտը նախկինում ավելի շատ էր, մենք պետք է մեր տնտեսությունը դարձնենք վստահելի։ Միակ ճանապարհը դա է, հակառակ դեպքում այս երեւույթները պետք է շարունակվեն։ Մենք պետք է ներգրավենք բիզնես ներդրողներին, չենք բացառում, որ նման խնդիրներ եղած լինեն, առավել եւս պետք է հետւողական լինենք, որ եթե մարդիկ վստահում են Հայաստանին ու ցանկանում են որեւէ ներդրում անեն, պետք է հնարավարություն ընձեռենք»,–ասել է իշխանության ներկայացուցիչը։ 

Հարցին՝ տասը տարի է՝ ՀՀԿ–ն իշխանության է, սակայն իրավիճակը գնալով ավելի է վատթարացել, ի՞նչն է խոչընդոտել այս տարիների ընթացքում դա շտկել, ոչ թե ավելի ձախողել, պատգամավորը պատասխանել է. «Այդ երեւույթները եղել են 25 տարի, նախկին իշխանությունների ժամանակ... Պետք է կարողանանք վերացնել այդ անվստահությունը, կրկնում եմ՝ ամեն ինչ համեմատության դաշտում է եւ պետք չի կառչել վերջին տասը տարիներից։ Ամեն ինչ մի անգամից չի լինում»,–ասել է պատգմավորը։

Տպել
Ամենաշատ