News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Թրամփի հայտարարությունը ցույց տվեց Միացյալ Նահանգների իրական դեմքը։

ԱՄՆ-ն «շատ ցավոտ» պատասխան կստանա Իրանից: Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Մոհամմադ Ալի Ջաֆարին՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթը ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայում, հաղորդում է Tasnim- ը:

Նրա խոսքով՝ Թրամփի հայտարարությունը ցույց տվեց Միացյալ Նահանգների իրական դեմքը: Նա նշել է, որ Թրամփը նոր բան չի ասել։ «Նորությունը միայն այն է, որ ԱՄՆ-ն աշխարհին ցույց տվեց իր իրական դեմքը», - ասել է նա՝ ավելացնելով, որ այսօր աշխարհը կարող է տեսնել «ԱՄՆ-ի այն կերպարը, որն Իրանը փորձում էր բացահայտել տարիների ընթացքում»:

Մոհամմադ Ալի Ջաֆարին ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի իր ելույթում դիմել է Նյու Յորքում գտնվող Իրանի նախագահ Հասան Ռոհանիին՝ կոչ անելով «ցուցադրել ուժեղ, հեղափոխական եւ բաց դիրքորոշում »:

Նա նշել է, որ առաջիկա ամիսներին Թեհրանի գործողությունների եւ որոշումների առնչությամբ ԱՄՆ-ն «շատ ցավ» պատասխան կստանա Իրանից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ