News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հակված է Իրանի հետ միջուկային գործարքը չեղյալ համարելուն, հայտնել է NBC-ն՝ վկայակոչելով սեփական աղբյուրներին:

NBC-ի տեղեկություններով՝ Թրամփը որոշումը կընդունի մինչեւ հոկտեմբերի 15-ը եւ ամերիկացի օրենսդիրների համար 60 օրով «պատուհան» կբացի, որի ընթացքում նրանք պետք է որոշեն՝ Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանել, թե ոչ, որոնք հանվել էին Թեհրանի հետ միջուկային գործարքի շրջանակում:

Թրամփը չորեքշաբթի լրագրողներին հայտնել է, որ արդեն որոշում է ընդունել, սակայն չի ասել՝ կոնկրետ ինչպիսի որոշում: ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը նշել է, որ ԱՄՆ նախագահն այդ որոշման մասին իր թիմի սահմաններից դուրս ոչ մեկին ոչինչ չի ասել:

NBC-ի աղբյուրները հայտնել են, որ Թրամփը հակված է ներկայիս ստատուս քվոն չպահպանելուն, սակայն գործողությունների մեկ տարբերակ էլ է դիտարկում: Նրանց տեղեկություններով՝ նա ԱՄՆ եվրոպական դաշնակիցներին հնարավորություն է տվել 90 օրում Իրանի միջուկային ծրագրով բանակցությունները վերսկսելու համար: Ընդգծվում է, որ վարչակազմի ներկայացուցիչները դա առայժմ չեն քննարկում եվրոպացիների եւ ԱՄՆ Կոնգրեսի անդամների հետ:

Նշվում է, որ Սպիտակ տունը չի արձագանքել իրավիճակը մեկնաբանելու խնդրանքին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ