News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Անհայտ հաքերները կոտրել են ԱՄՆ Արժեթղթերի եւ բորսաների հանձնաժողովի տվյալների բազան, որտեղ պահվում են հազարավոր մասնավոր ընկերությունների եւ ֆինանսական կազմակերպությունների մասին տեղեկություններ եւ փաստաթղթեր: Սա կարող է հանգեցնել կողմնակի անձանց հասանելիության «լայն հանրության համար չնախատեսված տեղեկություններին», փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մեր շուկայում գործողությունների համար կիբերանվտանգությունը ծայրահեղ մեծ նշանակություն ունի, ռիսկերը զգալի են եւ շատ դեպքերում պարբերաբար առաջանում են»,- այս կապակցությամբ շեշտել է հանձնաժողովի նախագահ Ջեյ Քլեյթոնը:

Հանձնաժողովը հիշատակել է, որ 2016 թվականին EDGAR-ի գրանցման եւ փաստաթղթերի պահման համակարգ ներթափանցելու միջադեպ է տեղի ունեցել: 2017 թվականի օգոստոսին հայտնի է դարձել, որ այս միջադեպը ոմն մեկին թույլ է տվել ապօրինի հարստանալ սակարկությունների ժամանակ: Հաքերների հայտնաբերած խոցելի տեղը, որը հետագայում վերացվել է, EDGAR-ի թեստային բաղկացուցիչի ծրագրային ապահովումն էր:

Կատարված հետաքննության արդյունքներով՝ կիբերանվտանգության բաժնի ավագ օղակի մակարդակում աշխատանքային խումբ ստեղծելու որոշում է ընդունվել, որին լիազորվել է հանձնաժողովի կառուցվածքում զբաղվել «տեղեկությունների փոխանակման համակարգմամբ, ռիսկերի մոնիթորինգով եւ արձագանքմամբ»: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շվեդիան մտադիր է ավելացնել հանցագործ ներգաղթյալների արտաքսումների թիվը
Հարցն ուսումնասիրելու համար ստեղծվել է կառավարական հանձնաժողով...
Սանկտ Պետերբուրգի նավահանգստում 60 կգ կոկաինով բանանի խմբաքանակ է հայտնաբերվել. Baza
Նշվում է, որ կոնտեյների ստացողը Կրասնոյարսկից ընկերություն է...
«Վերջին շիշը ընկերոջս տանն է». Գյումրեցին գողացած խմիչքի մի մասը վաճառել էր, մի մասն էլ ընկերոջ հետ խմել էին
ՆԳՆ ոստիկանության Կումայրիի բաժնի համայնքային ոստիկանները գողության...
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
Արդեն տեղեկացվել է, որ 2024 թ․ ապրիլի 12-ին՝ ժամը 15:25-ին, մարտական հերթափոխ կատարելու ժամանակ, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի…
Սևբերետավորները ուժի կիրառմամբ գյուղացիներին բերման ենթարկելուց հետո ուրախ ողջագուրվում են
Համացանցում հայտնվել է տեսագրություն, թե ինչպես են Կիրանցում...
Երևանի Զատիկյանի անվան դպրոցում 13-ամյա աշակերտուհին միջոցառման ժամանակ հանկարծամահ է եղել
Դպրոցում կազմակերպված միջոցառման ժամանակ բեմում 13-ամյա աշակերտուհին վայր է ընկել և մահացել...
Ամենաշատ