News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Մոսկվան տարակուսանք է հայտնել «Համառուսական ադրբեջանական կոնգրես» ՀԿ–ի փակման պատճառով Ադրբեջանի դիրքորոշման կապակցությամբ, ասված է ՌԴ ԱԳՆ մեկնաբանության մեջ։

«Ուշադրություն ենք դարձրել Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիեւի նոր հայտարարությանը դատարանի կողմից հայտնել «Համառուսական ադրբեջանական կոնգրես» ՀԿ–ի փակման մասին։ ՀԿ–ի փակմանը պատճառը ՌԴ օրենսդրության բազմաթիվ խախտումներն են եղել»,– ասված է մեկնաբանության մեջ։

ՌԴ ԱԳՆ–ից հայտնել են, որ հարցի կապակցությամբ արդեն հանգամանալից բացատրություններ են տրվել։ «Սակայն պարոն Հաջիեւը շարունակում է մեր կարծիքով տարօրինակ մտքեր հայտնել, թե ռուսական դատարանի վերաբերմունքը ինչ–որ «ոչ բարեկամական» քայլ է Ադրբեջանի նկատմամբ եւ կարող է ինչ–որ կերպ բարդացնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի միջնորդ առաքելությունը։ Մեզ մոտ դա տարակուսանքից բացի ոչինչ չի առաջացնում»,– հայտնել են ՌԴ ԱԳՆ–ից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ