News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Գնված ապրանքը վերադարձնելու խնդրին բախվել է գրեթե յուրաքանչյուր գնորդ։ Եվ շատերի հիշողության մեջ մնացել են խանութի աշխատակիցների հետ երկար «պարզաբանումները»։ Ապրանքը ձեզ ծախել նրանք միշտ ուրախ են, բայց երբ ուզում եք այն վերադարձնել, այդ ուրախությունը տեղում չքանում է։ Հաճախ գնորդի այդ պահանջին ի պատասխան՝ կոշտ մերժում է հնչում։ Լավագույն դեպքում գնորդին առաջարկում են նույն գնով այլ ապրանք վերցնել, թե կտրոնն արդեն տպել ենք, գումարը ֆիքսվել է ՀԴՄ–ի վրա։

Շատ երկրներում այդ հարցը բավականին հեշտ է լուծվում։ Օրինակ՝ Գերմանիայում։ Այստեղ ապրանքը վերադարձնելիս գնորդը ստորացման եւ մանրակրկիտ «հարցաքննության» չի ենթարկվում վաճառողի կողմից։ Նրան չեն  հարցնում, թե ինչու է ապրանքը վերադարձնում, հո չի փչացրել եւ այլն։ Համապատասխան կտրոնը ներկայացնելուց հետո վաճառողն առանց ավելորդ բառերի հետ է ընդունում ապրանքը եւ վերադարձնում գումարը։ Ընդ որում, օրիգինալ փաթեթավորման բացակայությունը, օրինակ՝ կոշիկի տուփի, մերժման պատճառ չի կարող լինել։

Անգամ տեխնիկապես բարդ ապրանքները՝ կենցաղային սարքերը եւ էլեկտրոնիկան, կարելի է վերադարձնել առանց օրիգինալ տուփի։ Սակայն, եթե գնորդն ուզում է փոխել բարձրորակ, այսինքն՝ առանց դեֆեկտների ապրանքը, փոխանակման պայման կարող է լինել այդ արտադրանքի օրիգինալ փաթեթավորման առկայությունը։ Ապրանքների վերադարձի պայմանները ամրագրված են օրենսդրական ակտերով։

Մեզ մոտ, թեպետ ինչ–ինչ օրենսդրական հիմքեր կան ապրանքը վերադարձնելու կամ փոխանակելու համար, գործնականում հանդիպում են բավականին տհաճ դեպքեր։ Գործը երբեմն աբսուրդի է հասնում։ Մի անգամ վաճառողուհին գնորդին հպարտությամբ հայտարարեց, թե «իրենք այնպիսի սոլիդ ընկերություն են, որ ապրանքը հետ չեն ընդունում»։ Երեւի թե այդ սահմանումը խանութի վերին օղակներից էր եկել։ Չնայած, այս դեպքը մի քանի տարի առաջ է տեղի ունեցել։ Մյուս կողմից այս ընթացքում քիչ բան է փոխվել։ Գնորդներին մնում է միայն սպասել, թե երբ «սոլիդ ընկերությունները» իրականում կհամապատասխանեն այդ հասկացությանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ