News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հայաստանն անկախության 26 տարիների ընթացքում բազմաթիվ ձեռքբերումներ ունի։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 21-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով պարգեւատրված դուդուկահար Ջիվան Գասպարյանը։

«Անկախության 26 տարիների ընթացքում բավական բարեփոխումներ են կատարվել, նայեք ինչքան մեքենա կա  այսօր Հայաստանում, իսկ առաջ պետք է ժամերով սպասեինք, որ կարողանայինք ինչ-որ տեղ գնալ։ Սեւանի ճանապարհին ժամերով կանգնում էինք, որ ինչ-որ գրուզավիկ անցներ։ Հիմա ռեստորաններում, այգիներում լիքը լցված են մարդիկ, տեղ ու դադար չկա։ Մարդ պետք է միշտ լավատես լինի, որ լավ լինի»,-ասաց նա։

Ջիվան Գասպարյանը նշեց, որ իր համար անսպասելի էր նախագահի կողմից  «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով պարգեւատրվելը․ «Մտածել են, որ արժանի եմ եւ այդպես են որոշել, ես շատ ուրախ եմ»։

Տպել
Ամենաշատ