News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում այսօր՝ սեպտեմբերի 21-ին, ավտոբուսի վթարի հետեւանքով հիվանդանոց տեղափոխված քաղաքացիների կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին NEWS.am-ը տեղեկացել է «Աստղիկ » բժշկական կենտրոնից: Հիվանդանոց տեղափոխված տասը քաղաքացուց յոթը առաջին բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել: Նրանց թվում մի երեխա է եղել: Հիվանդանոցում մնացած տուժողներից մեկի ոտքն է կոտրվել, մյուսի թոքը վնասվել, երրորդին՝ հետազոտում են:

Ավելի վաղ գրել էինք, որ այսօր՝ սեպտեմբերի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 17:30-ի սահմաններում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ Շերամի փողոցում, թիվ 35 երթուղին սպասարկող Higer մակնիշի 4461 Տ համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել բետոնե պատին: Վթարի հետեւանքով  տասը քաղաքացի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոցներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ