News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

 Մահացել է ֆրանսուհի ձեռներեց, իր հոր կողմից հիմնադրված L’Oréal ընկերության համասեփականատեր Լիլիան Բետանկուրը։ Նա 94 տարեկան էր։ Այս մասին սեպտեմբերի 21-ին հայտնել է նրա դուստրը՝ Ֆրանսուազա Բետանկուրը, փոխանցում է RFI-ն։

«Լիլիան Բետանկուրը մահացել է այս գիշեր իր տանը։ Նա հոկտեմբերի 21-ին 95 տարեկան կդառնար։ Իմ մայրը կյանքից հեռացել է խաղաղությամբ»,- գրել է Ֆրանսուազա Բետանկուրը։

Լիլիան Բետանկուրը ծնվել է 1922-ին ֆրանսիացի քիմիկոս Էժեն Շյուլեի ընտանիքում։ Նա 1909-ին հիմնել է LʼOréal կոսմետիկ ընկերությունը։ Երբ 1957-ին Շյուլեն մահացել է՝ Բետանկուրը ժառանգել է այդ ընկերությունը։

2017-ին Forbes-ը Բետանկուրի կարողությունը գնահատել էր 39․5 մլրդ դոլար։ Նա 14-րդ տեղն էր զբաղեցնում միլիարդատերերի ցուցակում։ Բետանկուրը եղել է աշխարհի ամենահարուստ կինը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ