News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԱՄԷ-ում ոստիկանությունը ձերբակալել է Մեծ Բրիտանիայի քաղաքացուն, որն անպարկեշտ նշան է ցույց տվել վարորդին ճանապարհային վեճի ժամանակ։ Հիմա նրան սպառնում է կես տարվա ազատազրկում։

23-ամյա Ջամիլ Ահմադը սեպտեմբերին Դուբայում էր հանգստանում իր կնոջ հետ։ Սեպտեմբերի 8-ին բրիտանացի Ահմադը ճանապարհին վեճի է բռնվել մեկ այլ վարորդի հետ։ Բարկության պահին Ջամիլը նրան միջնամատ է ցույց տվել։

Երկու օր անց Ահմադին կալանավորել են օդանավակայանում։ Նրա կինը ստիպված է եղել մենակ վերադառնալ Մեծ Բրիտանիա։

Ջամիլին տարել են Բուր-Դուբայ թաղամասի տխրահռչակ ոստիկանական բաժանմունք, որտեղ 2011-ին սպանվել էր մեկ այլ բրիտանացի զբոսաշրջիկ՝ 39-ամյա Լի Բրեդլի Բրաունը։ Հետո Ահմադին գրավի դիմաց ազատ են արձակել՝ երկիրը չլքելու պայմանով։

ԱՄԷ-ում միջնամատ ցույց տալը համարվում է հանցագործություն ու կարող է պատժվել վեց ամսվա ազատազրկմամբ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ