News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

McAfee ընկերության կիբերանվտանգության ոլորտի փորձագետները բացահայտել են ամբողջ համացանցում ամենավտանգավոր  անձին: Գլխավոր «չարագործը» կանադացի երգչուհի  Ավրիլ Լավինն է, որը 2013 թվականից սկսած ալբոմներ չի թողարկում, սակայն  համացանցում կանոնավոր նրա անվամբ վնասաբեր կոնտենտ է մատակարարվում, հայտնում է AP-ն:

McAfee-ի մասնագետների վերլուծությամբ՝ չարագործները հենց փոփ փանկ երգչուհու անվան հետ կապված նյութերն են տեղադրում վտանգավոր ծրագրային ապահովման մեջ: Ավրիլ Լավինը դարձել է «ամենավնասաբեր» հայտնին, քանի որ հղումները, որոնք որոնման համակարգն օգտատերերին է տրամադրում նրա անվճար MP3-ների հարցումների դեպքում, 22 տոկոս հավանականությամբ վիրուսակիր կայքեր են: Ձայնագրություններով չհետաքրքրվող եւ նախապատվությունը  երգչուհու լուսանկարներին տվող օգտատերերի համար «վարակվելու» վտանգը նվազում է մինչեւ 14,5 տոկոսով:

Տարվա ամենատոքսիկ հայտնիների ցուցակում են նաեւ Բրունո Մարսը, Ջասթին Բիբերը եւ Զեյն Մալիքը, երգչուհիներ Սելին Դիոնը, Քեթի Փերին եւ Բեյոնսեն: Ավրիլ Լավինը առաջին կին երաժիշտն է, որը McAfee-ի ամենամյա վարկանիշում առաջին տեղն է գրավում: Անցյալ տարի առաջատարը ստենդ ափ կատակերգակ Էմի Շումերն էր, 2015-ին՝ հոլանդացի դիջեյ Armin van Buuren-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ