News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանում դատական գործերի ժամանակ կմեղմացնեն գույքի կալանքի կարգը։  Սեպտեմբերի 22-ին «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծը կառավարության նիստում հաստատվել է:

Մասնավորապես, առաջարկվում է գույքի կալանքի ժամանակ ծայրահեղ դեպքում առգրավել դրամական միջոցները: Դա առաջարկվում է այն նպատակով, որ պատասխանող ընկերությունը կարողանա առանց խոչընդոտների շարունակել իր բիզնեսը: Արդեն կալանքի տակ դրված ֆինանսներ ունեցող պարտապաններին հնարավորություն կտրվի այլ գույք առաջարկել: Պարտապանների գումարների գանձումը կմեղմանա, իսկ գույքի հանդեպ՝ ընդհակառակը․ հարկադիր աճուրդների ժամկետները կարագացնեն։ 2 ամսվա փոխարեն դրանք կանցկացվեն 15 օրվա ընթացքում։

Սնանկացման գործընթացի համար ևս մեկ կարգ է սահմանվել։ Նախկինում հարկադիր աճուրդը հնարավոր էր կանգնեցնել՝ բողոքարկելով որոշումը։

«Միայն ակնհայտորեն հիմնավորված հայցեր են ընդունվելու», - բացատրել է Հայաստանի արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ