News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Իրաքյան Քուրդիստանի անկախացման կողմնակիցների խոշոր հանրահավաքն է անցնում Էրբիլի մարզադաշտում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Հանրահավաքին հավաքվել էր մի քանի հարյուր հազար մարդ։ Մարզադաշտի հարակից պողոտաներն ու հրապարակները լցված էին մեքենաներով։ Ավտոմեքենաները, իրենց հերթին, զարդարված էին Քուրդիստանի դրոշներով։

Սա լռության օրերից առաջ վերջին հանրահավաքն է։ Հանրահավաքը կկայանա սեպտեմբերի 25-ին ։Այս կապակցությամբ Իրաքյան Քուրդիստանի նախագահ Մասուդ Բարզանին հանրաքվեից առաջ վերջին անգամ դիմել է ընտրողներին։

«Ես հույս ունեմ, որ դուք այո կասեք հանրաքվեի ժամանակ։ Մենք չենք կարող այլեւս ապրել Իրաքի հետ։ Նույնիսկ նրանք չեն ուզում ու չեն պահպանում իրաքյան օրենքները»,- հայտնել է Բարզանին։

Բարզանիի կողքին տրիբունայի վրա նստած էին Քուրդիստանի Դեմոկրատական կուսակցության ու Քուրդիստանի Հայրենասիրական միության ներկայացուցիչները, օտարերկրյա հյուպատոսներ, նաեւ Ֆրանսիայի ԱԳ նախկին նախարար Բերնար Քուշները։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ