News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Արմավիրի մարզում դպրոցի տնօրենի նշանակումը դարձել է մարզպետ Աշոտ Ղահրամանյանի բիզնեսը։ Այս մասին լրագրողներին հայտնել է «Ելք» դաշինքի խմբակցությունից  Երեւանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը։

Նրա խոսքով՝ Արմավիրի մարզի Արտաշար գյուղում դպրոցի նախկին տնօրեն Հասմիկ Սրապիոնյանի ատեստավորման ժամկետը սպառվել էր 2016-ի նոյեմբերին, բայց տնօրենի պաշտոնի համար արդար մրցույթ այդպես էլ չի եղել։ «Արմավիրի մարզպետ Աշոտ Գահրամանյանը մրցույթը տաալել է։ Սեպտեմբերի 6-ին, վերջապես, 2 թեկնածուների են ուղարկել՝ նախկին տնօրեն, հայոց լեզվի ու գրականության ուսուցչուհի Հասմիկ Սրապիոնյանին ու ֆիզկուլտուրայի ուսուցչին։ Գյուղացիները շատ էին ցանկանում, որ Հասմիկ Սրապիոնյանը լինի դպրոցի տնօրեն։ Բայց Հայաստանի փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման ու բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը որոշել է այդ պաշտոնում նշանակել ֆիզկուլտուրայի ուսուցչին, մարդու, ում այդ գյուղում չեն ճանաչում»,- պատմում է Անահիտ Բախշյանը։ Հայաստանի վարչապետն ու նախագահը միաձայն հայտարարում են կոռուպցիայի դեմ պայքարի մասին։ «Պարոն վարչապետ, պարոն նախագահ, մի՞թե ձեզ համար վիրավորական չէ այն, որ դպրոց տնօրենի նշանակումը դարձել է մարզպետի բիզնեսը։ Մենք այնքան ենք խոսում Արմավիրի մարզում մարզպետ հետ կապված կոռուպցիայի մասին։ Նա ասես այդ մարզի թագավորը լինի»,- շեշտել է Անահիտ Բախշյանը։ Մարզպետին նա կոչ է արել ազատել այդ պաշտոնը։ «Իսկ Հայաստանի կրթության ու գիտության նախարարին կոչ եմ անում հսկողության տակ վերցնել ոլորտն ու վերանայել մարզպետի լիազորությունները, ոչ միայն կրթության, այլեւ բոլոր ոլորտներում»,- հավելել է Անահիտ Բախշյանը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ