News
Լրահոս
News
Շաբաթ
Հոկտեմբեր 21
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 24-ը Քարավան քշողի միջազգային օրն է։ Այն նշում են հենց քարավան քշողները, հեռահար ճանապարհների վարորդները եւ երկարաժամկետ նավագնացության մեկնողները։ Այս մասնագիտական տոնը 1995-ին սահմանել է Բեռնատրանսպորտային գործողությունների միջազգային ասոցիացիան (International Cargo Handling Co-ordination Association, ICHCA)։ Որպես տոնի ամսաթիվ ընտրել են սեպտեմբերի 24-ը՝ ի պատիվ 16-17-րդ դարերի հայտնի բրիտանացի ծովագնաց Ուիլյամ Ադամսի ծննդյան օրվա։ Նրան համարում են առաջին եվրոպացին, որը հասել էր Ճապոնիայի ափերին։

Ճապոնիա հասնելուց հետո Ադամսը Ծագող արեւի երկրում էր ապրել 20 տարի՝ մեծ դեր խաղալով Անգլիայի, Հոլանդիայի եւ Ճապոնիայի միջեւ առեւտրային հարաբերությունների զարգացման գործում, փոխանցում է Calend-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news