News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Եթե Արտաշատում «Ելք» դաշինքը կարողանա գտնել մրցունակ թեկնածու, ապա կմասնակցի քաղաքապետի ընտրություններին, հակառակ դեպքում իմաստ չունի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ելք» դաշինքի խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը։

Նշենք, որ նոյեմբերի 5-ին Արտաշատում քաղաքապետի ընտրություններ են, որին մասնակցելու որոշում ունի միայն իշխող Հանրապետական կուսակցությունը։ ԲՀԿ-ն դեռ չի կողմնորոշվում։ ՀՀԿ-ի առաջադրվելու դեպքում, ամենայն հավանականությամբ չեն մասնակցի, սակայն դեռ այդ մասին չեն հայտարարում։ Խորհրդարանական ուժերից մասնակցության որոշում չունի նաեւ «Ելք» դաշինքը, որը Երեւանի քաղաքապետի ընտրություններում մոտ 24 տոկոս քվե ստացավ։ Էդմոն Մարուքյանը մեզ հետ զրույցում ասաց՝ քվեն թեկնածուով էր պայմանավորված։

«Արտաշատի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու որոշում չունենք, որոհետեւ դեռ թեկնածու չունենք։ Եթե գտնվեն մարդիկ, որ պատրաստ լինեն պայքարել, կարող ենք քննարկել, բայց էս պահին չկա քննարկում։ Թեկնածու գտնելը արհեստաական պրոցես չի, պետք է լինի բնական թիմ, որ երկար պատրաստվի այդ ընտրություններում, բայց գտնել մեկին ու առաջադրել, որը չի կարող հակադրվել կամ շանս չունի, իմաստ չունի։ Ընտրություններին մասնակցելը հապճեպ գործընթաց չի, պետք է դրա համար պատրաստ թիմ լինի, ես չեմ կարող գնալ առաջադրվել Արտաշատում, պետք է այնտեղ թեկնածու լինի, որ կարողանա մասնակցել»։

Նշենք, որ ՀՀԿ-ն նոյեմբերի 5-ին կայանալիք Արտաշատի քաղաքապետի ընտրություններում որոշել է առաջադրել կուսակցության՝ Արտաշատի երիտասարդական կառույցի ղեկավար, Արտաշատի ավագանիի անդամ, «Էյ-Ի-Ջի» Արտաշատի ԳՀՏՍ ծառայության պետ Կարեն Բենիամինյանի թեկնածությունը:

Ի դեպ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Արգամ Աբրահամյանը մեզ հետ զրույցում հայտարարել էր, որ անպայման իրենք թեկնածու առաջադրելու են, սակայն Աբրահամյանները դեռեւս լռում են։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանրապետության հրապարակում ընթանում է Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը (ուղիղ)
Մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը․․․
Փակ է Կիրանց - Ոսկեպար միջպետական ճանապարհը
Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, Սրբազանը վարչապետի հրաժարականի…
«Հայաքվե» նախաձեռնության անդամները փակել են Սպիտակ-Երևան մայրուղին (ֆոտո)
«Հայաքվե» նախաձեռնության անդամները․․․
Վարչապետի թեկնածուի առաջադրումն այս փուլում շարժմանը օգուտ բերել չի կարող․ Դավիթ Խաժակյան
ՔՊ-ից մեկ պատգամավոր անգամ չի միանալու իմփիչմենթի նախաձեռնությանը…
Այս պահին փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Գորիսի «Զանգեր» հուշարձանի հատվածում. «Հայաքվե»
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Երևան է հասել երեկ։ Հանրապետության հրապարակում տեղի…
Փակեք բոլոր փողոցները, նույնիսկ ձեր տան դռան փողոցը փակեք․ Բագրատ Սրբազան
Կբացվեն այն ժամանակ, երբ մենք կասենք․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ