News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի իշխանությունները ծրագրել են երկրի արեւմտյան ափերին ամերիկյան հակահրթիռային պաշտպանության Aegis Ashore համալիրներ տեղակայել: Այս մասին հայտնում է Asahi պարբերականը՝ վկայակոչելով կառավարությունում աղբյուրներին:

Պարբերականի տեղեկություններով՝ Տոկիոն մտադիր է ՀՀՊ-ն տեղակայել ի պատասխան Փհենյանի միջուկային փորձարկումների: Աղբյուրների փոխանցմամբ՝ երկրի Պաշտպանության նախարարությունը ռազմական բյուջեն մեծացնելու մասին հարցում է կատարել կառավարությանը. այսպիսի հակահրթիռային համալիրի արժեքը կարող է կազմել 714 մլն դոլար:

Ավելի վաղ Ճապոնիայում հակահրթիռային պաշտպանության շրջանակում Փհենյանի հերթական միջուկային փորձարկումների դեպքում հայտարարում էին լազերի օգտագործման մասին: Ենթադրվում է, որ հրթիռին հարվածն օդանավերից կամ նավերից կիրականացվի արձակումից անմիջապես հետո՝ այն ոչնչացնելու կամ վնասազերծելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ