News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Լոս Անջելեսի Քալիֆորնիայի համալսարանի գիտնականները, որոնք ավելի քան 40 տարի ուսումնասիրել են աստվածաշնչյան տրակտատները, ապացուցել են, որ քրիստոնյաները Լյուցիֆերի հարցում մոլորության մեջ էին: Պարզվել է, որ նա ամենեւին էլ դեւ, սատանա եւ չարի մարմնացում չէ, փոխանցում է Oane-ը:

Պրոֆեսոր Հենրի Անսհար Քելլին պնդում է, որ Աստվածաշնչում գործնականում տեղեկություններ չկան սատանային վերագրվող արարքների մասին: Իրականում դեւը նման չէ Դարթ Վեյդերի կինոհերոսին եւ ավելի շուտ դատախազի է հիշեցնում, որը փորձում է բացահայտել անբարեխիղճ արարքները:

Գիտնականն ապացուցել է, որ Լյուցիֆերի կերպարը խեղաթյուրվել է 3-րդ դարի փիլիսոփա Օրիգեն Ալեքսանդրիացու կողմից: Հին Կտակարանն ուսումնասիրելով՝ հետազոտողը սատանայի կամ դեւի մասին հիշատակում չի գտել, իսկ Լյուցիֆերը հիշատակվում է որպես բռնակալ տիրակալ, որն իշխում էր Բաբելոնյան թագավորության վրա:

Քելլիի տեսությունը գիտական շրջանակներում աշխույժ վեճեր է հրահրել, ուստի հետազոտությունը, հավանաբար, կշարունակվի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ