News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Վլադիվոստոկի օկենարիումում ատամնավոր կետ է սատկել: Կենդանին չի կարողացել դուրս գալ փոթորկի բերած ցանցի միջից, փոխանցում է NewsVL-ն:

Ծովային կաթնասունների հետազոտության բազայում, որը գտնվում է Ռուսկիյ կղզու Պարիս ծովախորշում, ատամնավոր կետերը բաց ջրում են ապրում. ծովից նրանց բաժանում է միայն խոշոր անցքերով ցանցը:

Պրիմորիեի օկենարիումի մամուլի քարտուղար Ելենա Մոլչանովան հայտնել է, որ այն կանոնավոր մաքրում են ջրասուզակները: «Սակայն նախօրեին փոթորկոտ էր, եւ ջրամբարում կողմնակի իր է հայտնվել: Կետը գտել է ցանցը եւ դրա մեջ խճճվել»: 600 կգ-անոց կետին փորձել է ազատել հերթապահ տեխնիկը, սակայն չի կարողացել: Կենդանին չի կարողացել դուրս լողալ եւ խեղդվել է:

Բազայում բնակվող մյուս ծովային կաթնասունները չեն տուժել: Այժմ իրականացվում են ծովախորշի ջրատարածքում բաց համալիրի ամրացման աշխատանքներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ