News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ենթադրաբար Ադոլֆ Հիտլերին պատկանող հեռախոսագիրքը Մեծ Բրիտանիայի Henry Aldridge and Son աճուրդի տանը վաճառվել է 33 հազար ֆունտով (մոտ 44,5 հազար դոլար), հայտնում է Daily Mail-ը:

Աճուրդի տան պաշտոնական կայքում հայտնել են, որ Երկրորդ աշխարհամարտի ավարտին, 72 տարի առաջ այն Ռեյխսգրասենյակում է հայտնաբերել բրիտանահպատակ Ջոն Հոջը:

Գրքում ձեռագիր ավելի քան 200 հեռախոսահամարներ կան՝ ներառյալ Հենրիխ Հիմլերի, Իոսիֆ Գեբելսի, Ռուդոլֆ Հեսի, Հերման Գյորինգի, Իոահիմ ֆոն Ռիբենտրոպի, Ռեյնհարդ Հեյդրիխի, Ալբերտ Բորմանի եւ ԷսԷս-ի այլ բարձրաստիճան անդամների: Գրառված են նաեւ Հիտլերի անձնական ճարտարապետ Ալբերտ Շպեերի եւ լուսանկարիչ Հենրիխ Հոֆմանի հեռախոսահամարները, վերջինն է Երրորդ ռեյխի ղեկավարին ծանոթացրել իր ապագա կնոջ՝ Եվա Բրաունի հետ: Նշվում է, որ Ադոլֆ Հիտլերի անունը միակն է, որ տեղեկատուում չկա:

Հեռախոսագրքի նախնական գինը կազմում էր 10-15 հազար ֆունտ: Վաճառողի եւ գնորդի անունները չեն հաղորդվում, սակայն պարբերականը նշել է, որ այն աճուրդի տանն են փոխանցել Երրորդ ռեյխի բարձրաստիճան պաշտոնյաներին «հետապնդող» մարդու ազգականները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ