News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Գերմանիայի շատ խոշոր քաղաքներում Բունդեսթագի ընտրություններին մասնակցությունն ավելի մեծ է, քան նախորդ ընտրություններում: Մասնավորապես՝ ժամը 11-ի տվյալներով Համբուրգում քվեարկել է ընտրողների 37,4 տոկոսը: 2013 թվականին այս ցուցանիշը կազմել էր 35,4 տոկոս: Բրեմենում իրենց ձայնն են տվել ընտրողների 27,1 տոկոսը՝ ընդդեմ 24,9 տոկոսի, փոխանցում է DW-ն:

Մյունխենում կեսօրին քվեարկել էր ընտրողների 57,1 տոկոսը, այդ թվում՝ նախապես փոստով քվեարկածները, մինչդեռ նախորդ ընտրություններում այս ցուցանիշը կազմել է 44,3 տոկոս: Նման միտում է նկատվում նաեւ Նյուրնբերգում, Շտուտգարտում, ինչպես նաեւ Սաքսոնիա-Անխալտ դաշնային հողերի քաղաքներում:

Միաժամանակ, Սաքսոնիայում ընտրողների մասնակցությունը կեսօրին համեմատելի էր 2013 թվականի ցուցանիշին, իսկ Թյուրինգիայում այն նույնիսկ ավելի ցածր էր, քան նախորդ ընտրություններում:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, որը պայքարում է չորրորդ անգամ կառավարությունը գլխավորելու համար, արդեն քվեարկել է: Նա Բեռլինի կենտրոնում տեղակայված ընտրատեղամաս է եկել ամուսնու՝ Յոահիմ Զաուերի ուղեկցությամբ: Մերկելի գլխավոր մրցակից, Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից դաշնային կանցլերի պաշտոնի թեկնածու  Մարտին Շուլցը քվեարկել է Վյուրզելեն քաղաքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ