Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 22-ից 25-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 39 դեպքից բացահայտվել է 36-ը:
Արձանագրվել է զենք-զինամթերքի առգրավման 1 եւ թմրամիջոցի հայտնաբերման 7 դեպք:
Բացահայտվել է գողության 12, խարդախության 14, յուրացման եւ խուլիգանության 3-ական, ավտոմեքենա փախցնելու 2, շորթման, հարկերից խուսափելու եւ կաշառակերության 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության եւ խարդախության 4-ական դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 33 պատահար, ինչի հետեւանքով 1 մարդ զոհվել է, 47-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: