News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ես հույս ունեմ, որ Հայաստանը կստորագրի ԵՄ-ի հետ նոր համաձայնագիրը, որովհետեւ այդ մասին նախորդ շաբաթ ՄԱԿ-ի գլխավոր ասամբելայում հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը. հույս ունեմ, որ դրանից հետո նահանջելու տեղ չունենք: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 25-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը:

Դիտարկմանը, թե արդյոք այս անգամ եւս Ռուսաստանի պահանջով Հայաստանը ստիպված չի լինի հրաժարվել ԵՄ-ի հետ նոր համաձայնագրի ստորագրումից, Ստեփան Գրիգորյանն ասաց. «Ես պարզապես չեմ հավատում, որ չենք ստորագրի այդ համաձայնագիրը մի պատճառով, քանի որ ՀՀ իշխանությունները բոլոր հնարավոր ու անհնար հարթակներից հայտարարում են, որ ստորագրելու են: Մենք նաեւ պետք է հասկանանք, որ սա ասոցացման պայմանագիր չէ, բայց կարեւոր է ունենալ ԵՄ-ի հետ համագործակցելու իրավական հիմքեր, քանի որ ԵՄ-ն եւ ԱՄՆ-ը միակն են, որ ուղղակիորեն աջակցում են Հայաստանին՝ ի տարբերություն մեր մյուս գործընկերների»,-ընդգծեց Ստեփան Գրիգորյանը:

Նշենք, որ ԵՄ-Հայաստան նոր համաձայնագրի ստորագրումը նախատեսված է այս տարվա նոյեմբերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոլդովան շուտով կարող է սկսել ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները. Եվրահանձնակատար
Դեռ որոշակի աշխատանք կա անելու, բայց ես չափազանց վստահ եմ, որ այն կավարտվի ժամանակին...
Եվրոպական ութ երկիր Վրաստանին զգուշացրել է, որ նրա եվրոպական ապագան վտանգված է
Վրաստանին ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները սկսելու ու հետագայում՝ Եվրամիությանն անդամակցելու համար հստակ ճանապարհ տրվեց…
Մխիթար Հայրապետյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ բազմակողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյան...
ԵՄ-ը չի բացառում անվիզա ռեժիմի չեղարկումը Վրաստանի հետ, եթե «ռուսական օրենքն» ընդունվի. ԶԼՄ
Անվիզա ռեժիմի չեղարկումը Վրաստանի հետ չի բացառվում...
Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մետսոլան ժամանել է Կիեւ
Եվրախորհրդարանի նախագահը Կիեւում է...
ԵՄ ներկայացուցիչը հայտնել է Պուտինի լեգիտիմությունը ճանաչելու հարցում միասնական դիրքորոշում չունենալու մասին
ԵՄ երկրները միասնական դիրքորոշում չունեն...
Ամենաշատ