News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

«Սիփան» ոչ ոգելից ըմպելիքների գործարանում այսօր՝ սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով փլուզում է տեղի ունեցել: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունից:

Նրանց փոխանցմամբ, գործարանի կաթսայատանը (մոտ 80 քմ) տեղի է ունեցել պայթյուն. փլուզվել է կաթսայատան արտաքին պատը (մոտ 24 քմ): Անցորդ 61-ամյա Գ. Բ.-ն եւ գործարանի աշխատակից 32-ամյա Ա. Ղ.-ն, ստանալով տարբել աստիճանի մարմնական վնասվածքներ, մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը հոսպիտալացվել են Աբովյանի ԲԿ, այնուհետեւ Ա. Ղ.-ն տեղափոխվել է Աստղիկ ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

«Աբովյան» բժշկական կենտրոնից մեզ հայտնեցին, որ իրենց մոտ կար ընդամենը 1 տուժած, որն էլ ավելի ուշ Երեւան է տեղափոխվել: Մեր տեղեկություններով, Երեւան տեղափոխված տղամարդն ունեցել է ողնաշարի խնդիր:

Փրկարարներն իրականացրել են պատի թուլացած հատվածի ապամոնտաժում (մոտ 15 քմ):

Կատարվածի վերաբերյալ փորձեցինք պարզաբանում ստանալ նաեւ «Սիփան» գործարանից, սակայն մեր զանգերին այդպես էլ չպատասխանեցին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ