Շրի Լանկայի Կոլոմբո քաղաքի օդանավակայանում մաքսանենգի են ձերբակալել, որը հետանցքում 1 կգ ոսկի էր թաքցրել, հայտնում է BBC News–ը։
Հնդկաստան ուղեւորվող 45-ամյա տղամարդը կասկածելի է թվացել իր տարօրինակ քայլվածքի պատճառով։ Զննության ժամանակ նրա միջից 4 ոսկե ձուլակտոր, 3 կտոր դեղին ոսկի եւ 8 ոսկյա զարդ են հանել։ Դրանք բոլորը պահվում են պոլիէթիլենից տոպրակում։
Ոսկյա զարդերի գումարային քաշը 9004 գրամ է եղել։ Դրանց արժեքը գնահատվում է 4.5 ռուփի։