News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 04
Տեսնել լրահոսը

Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի գխավոր վարչությունը առայժմ չի մեկնաբանում «ՎԻՄ Ավիա» ընկերության հետ կապված իրավիճակը:

Ի պատասխան NEWS.am-ի հարցին՝ ՔԱԳՎ-ից նշեցին, որ իրավիճակին տեղյակ են, սակայն առայժմ գնահատական տալուց զերծ կմնան:

Ընկերության մենեջերը, որը հրաժարվեց ներկայանալ, հաստատեց, որ այսօր Մոսկվա չվերթը 4 ժամով ուշացել է: Միաժամանակ ընկերության ներկայացուցիչը հավաստիացրեց, որ հայկական շուկան լավ վիճակում է: «Չվերթներն իրականացվում են կանոնավոր: Չեղարկված չվերթներ չկան»,- հավաստիացրեց նա:

«ՌԻԱ Նովոստի»-ն հայտնել էր, որ «Ռոսավիացիան» «ՎԻՄ Ավիայում» արտապլանային ստուգում է անցկացնում, որը վերջին շրջանում զանգվածաբար չվերթներն ուշացնում է: Ավիափոխադրողի չվերթների երկարատեւ ուշացումները սկսվել են դեռեւս ամռանը: Հիմա դրանք այնպիսի չափերի են հասել, որ ՌԴ Տրանսպորտի նախարարության եւ «Ռոսավիացիայի» միջամտության անրաժեշտություն է առաջացել: Ստուգումներ են սկսել նաեւ դատախազությունը եւ Քննչական կոմիտեն: Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ ավիաընկերությունը 2017 թվականի սկզբից ուշացրել է իր չվերթների մոտ 12 տոկոսը: «Ռոսավիացիայի» տվյալներով՝ «Դոմոդեդովոյից» թռիչքների խնդիրները կապված են վառելանյութի լիցքավորման ընկերություններին ունեցած պարտքերով: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ