News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Եվրամիությունը պնդում է, որ ԵՄ կազմից  դուրս գալուց հետո՝ երկամյա անցումային շրջանում, Մեծ Բրիտանիան  պետք է հետեւի եվրոպական օրենսդրության բոլոր դրույթներին, հայտնում է DW- ն:

Եթե Միացյալ Թագավորությունը ցանկանում է այդ ընթացքում մուտք ունենալ եվրոպական ներքին շուկային,  երկրում պետք է շարունակեն գործել եվրոպական կանոններն ու նորմերը: Այս մասին Բրյուսելում սեպտեմբերի 25-ին՝ Brexit-ի վերաբերյալ բանակցությունների ժամանակ, հայտարարել է ԵՄ պատվիրակության ղեկավար Միշել Բարնյեն: 

Բարնյեն հիշեցրել է, որ brexit-ից հետո երկամյա անցումային շրջանի գաղափարը պատկանում էր Լոնդոնին, այլ ոչ թե Եվրամիությանը, եւ շեշտել, որ Բրյուսելն անցումային շրջանի մասին որոշում կկայացնի առաջնորդվելով նրանով, թե որքանով է այդ գաղափարը համընկում  Եվրամիության շահերի հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ