News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ադոլֆ Հիտլերի կիսավարտիքը գրեթե 7000 դոլարով վաճառվել է աճուրդում։  Metro-ի փոխանցմամբ՝ աճուրդի սեփականատեր Բիլ Պանագոնոպոուլոսը վստահեցրել է, որ կիսավարտիքը գնողը նեոնացիստ չէ։ Պարզապես գնորդը չի ցանկացել հայտնել իր անունը։ Հայտնի է միայն, որ նա ԱՄՆ-ից է։

Բիլի խոսքով, մարդիկ հաճախ են գնում Հիտլերի իրերը կամ այնպիսի մի բան, որը թույլ կտար նրան ծաղրածուի տեսքով պատկերել։ «Հրեշին նվազ սարսափելի դարձնելու, նրան ծիծաղի առարկա դաձնելու նպատակով»,- նշել է նա՝ հավելելով, որ մինչ այդ աճուրդը վաճառել էր Եվա Բրաունի ներքնազգեստը, բայց Հիտլերինը՝ երբեք։ «Ես կարծում եմ, որ սա առաջին ու միակ դեպքնէ է»։

Հիտլերն իր ներքնազգեստը՝ «A.H» անվան սկզբնատառերով, թողել էր Ավստրիայի Parkhotel Graz հյուրանոցում 1938-ի ապրիլին։

Հիտլերի կիսավարտիքը վաճառողը հյուրանոցի սեփականատիրոջ թոռն էր։  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ