News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Լոռու մարզի Սարչապետ համայնքում բռնկված հրդեհի մարման աշխատանքները շարունակվել են ողջ գիշեր: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ երեկ՝ սեպտեմբերի 25-ին, ժամը 17-ին, Լոռու մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ Սարչապետ գյուղի գյուղապետարանի մոտակայքում այրվում է անասնագոմ: Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ: Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվել են ողջ գիշեր: Հրդեհը հնարավոր է եղել մեկուսացնել միայն 23:00-ի սահմաններում: Ողջ գիշեր հրշեջները պայքարել են հրդեհի տարածման դեմ:

Նախնական տվյալներով այրվել է ավելի քան 12000 հակ պահեստավորած անասնակեր եւ անասնագոմի տանիքը (մոտ 720 քմ): Այսօր առավոտյան ժամը 08:00-ի սահմաններում հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է 10 փրկարար ու 2 մարտական հաշվարկ:

Նախնական տվյալներով ամբողջությամբ այրվել է Յուրիկ Բարսեղյանին պատկանող պահեստը (մոտ 740 ք.մ), 12000 հակ անասնակեր, մոտ 15տ. կարտոֆիլ, «ՎԱԶ 2106» մակնիշի առանց համարանիշի չշահագործվող ավտոմեքենա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նյու Դելիի ոստիկանությունը բռնագանձել է 15 տոննա կեղծված համեմունքներ
The Times of India թերթի տվյալներով՝ դրանց արտադրման ժամանակ օգտագործվել են անորակ բաղադրիչներ...
Ոստիկանները Նոր Խարբերդում թմրաշրջանառության դեպք են բացահայտել. Շոկոն հյուրասիրել է մեկ այլ տղամարդու
20-ամյա երիտասարդը, հայտնաբերված զանգվածը և կազմված փաստաթղթերը...
Արմավիրում 26-ամյա վարորդը «ԳԱԶ 24»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի
Դեպքի փաստով Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռվել է...
Երևանում նորակառույցի շինհրապարակում բազալտե քարը ընկել է 26-ամյա տաջիկ բանվորի գլխին. նա հիվանդանոցում մահացել է
Ապրիլի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ուենցել Երաևնում։ Ժամը 18։10-ի…
Լիտվայում օդապարիկն ընկել է տների վրա, տուժել է 7 մարդ
Միջադեպը տեղի է ունեցել կիրակի երեկոյան Կլայպեդայից ոչ հեռու, Շիլուտի շրջանում...
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Նա գտնվում է հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ․․․
Ամենաշատ