Լոնդոնի Վեսթմինսթերի Բարձրագույն դատարանը Cage իրավապաշտպան խմբի տնօրենին մեղավոր է ճանաչել հակաահաբեկչական օրենսդրության խախտման մեջ, որը հրաժարվել է հայտնել բջջային հեռախոսի գաղտնաբառը, հայտնում է Telegraph-ը:
Մուհամմադ Ռաբանիին ձերբակալել են 2016 թվականի նոյեմբերի 20-ին Լոնդոնի Հիթրոու օդանավակայանում: Տղամարդը հրաժարվել է ոստիկանների պահանջով նրանց փոխանցել իր բջջայինի գաղտնաբառը:
Ռաբանին նշել է, որ հեռախոսի մեջ գաղտնի տեղեկություն կար, որի փոխանցումը ոստիկանությունը կխախտեր իր «անձնական եւ պրոֆեսիոնալ մասնավոր կյանքի իրավունքը»:
Դատարանը որոշել է Ռաբանիին պայմանական ազատել եւ պարտավորեցրել է 810 դոլար վճարել ծախսերի դիմաց, ինչպես նաեւ 30 դոլար հանցավորության զոհերի օգնության լրացուցիչ դրամահավաքի համար: Ռաբանին պատրաստվում է այս որոշումը բողոքարկել: