News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

ՌԴ Քննչական կոմիտեն քննություն է կատարում Պաշտպանության նախարարության պատմության մեջ ռեկորդային կաշառքի վերաբերյալ քրեական գործով, հայտնում է «Կոմերսանտը»:

Պարբերականի տեղեկություններով՝ գործը հարուցվել է ՌԴ ՊՆ պարենի վարչության տեխապահովման բաժնի պետ, գնդապետ, 46-ամյա Ալեքսանդր Վակուլինի դեմ: Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափով խարդախության եւ առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալու մեջ:

Հաղորդվում է, որ գնդապետը 368 մլն ռուբլի կաշառքի դիմաց նպաստել է Պաշտպանության նախարարության հետ խոհանոցների, փռերի, ցիստերնների եւ այլ հատուկ տեխնիկայի պայմանագրեր կնքելուն, որոնք իրականացնելիս խոշոր չափի յուրացումներ են կատարվել: Դրանից զատ, Վակուլինը ընդհանուր հովանավորչություն է խոստացել դրանց իրականցմանը մասնակցած առեւտրականներին:

Ռազմական դատարանը Վակուլինին մինչեւ հոկտեմբերի 29-ը կալանավորելու որոշում է կայացրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ