News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ընդունել է Իրաքի գյուղատնտեսության նախարար Ֆալահ Հասան Զայդան Ալ-Լուհաիբիին` քննարկելու հայ-իրաքյան տնտեսական համագործակցության օրակարգը։

Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել է իրավապայմանագրային դաշտի բարելավումը՝ երկկողմ ներդրումների ներգրավման եւ առեւտրի խթանման նպատակով։

Նախարար Կարայանը ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրի բարեփոխումները։ Նախարարն առաջարկել է իրաքյան կողմին դիտարկել Հայաստանը որպես եվրասիական մեծ շուկա մուտք գործելու հարթակ։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ երկու երկների միջեւ զբոսաշրջության ոլորտում համագործակցության զարգացման հնարավորություններին։ Ֆալահ Հասան Զայդան Ալ-Լուհաիբին նշել է, որ Հայաստանը կարող է շատ հրապուրիչ եւ հետաքրքիր լինել իրաքցի զբոսաշրջիկների համար իր պատմական եւ գեղատեսիլ զբոսաշրջային ուղղություններով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանից Հայաստան փոխանցումների ծավալը նվազել է 50%-ով. Կենտրոնական բանկ
Ավետիսյանը վստահեցրեց, որ միտումն ավելի շատ կապված է տնտեսական գործոնների հետ...
Դոլարն ու եվրոն մի փոքր արժեւորվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 30-ին, կազմել է...
Արտահանողները պետք է հաշվի առնեն հայկական դրամի արժեւորումը որպես ռիսկի գործոն. Կենտրոնական բանկ
Նա բացատրեց, որ առաջարկը գերազանցում է պահանջարկին...
Համաշխարհային բանկը հաստատել է ՀՀ-ին ուղղված 116 մլն դոլարի վարկը՝ ուղղված բարեփոխումներին
ԶՔԳ-ն ներառում է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի...
ԿԲ նախագահ. Մարտին Հայաստանում արձանագրվել է 1,2 տոկոս գնանկում
Վերջինս շարունակում է կրել որոշ կարճաժամկետ գործոնների ազդեցությունը՝ պարունակելով էական անորոշություններ տնտեսական աճի կայունության...
Ինչպես ստանալ հարկ վճարողի հաշվառման համար հայտարարագրման հարթակի միջոցով․ հաճախ տրվող հարցեր
Փոխհատուցման հնարավորությունից օգտվելու համար, սոցիալական ծախս…
Ամենաշատ