News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ՀԱՊԿ առաջիկա զորավարժություններն ուղղված չեն երրորդ երկրների դեմ։ Այս մասին ասել է ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ գեներալ–գնդապետ Անատոլի Սիդորովը։

Նրա խոսքով՝ հոկտեմբեր–նոյեմբերին օպերատիվ եւ մարտական նախապատրաստության համատեղ պլանի համաձայն՝ մեծ թվով համալիր միջոցառումներ են սպասվում։ Շտաբի պետն արձանագրել է, որ նախկինում զորավարժություններ արդեն անցկացվել են, եւ դրանք հաջող են եղել։ Սակայն ժամանակակից զինված հակամարտությունները պահանջում են հատուկ մոտեցում ցուցաբերել, ինչի կապակցությամբ որոշում է կայացվել 2017–ին իրականացնել մեկ ռազմաքաղաքական իրադրության համատեղ միջոցառումներ՝ այն անվանելով «Մարտական եղբայրություն 2017թ.»։

Զորավարժությունների առավել ակտիվ փուլը կսկսվի հոկտեմբերի 3-ին Հայաստանի տարածքում «Որոնում 2017» հատուկ տակտիկական վարժանքներից։ Հոկտեմբերի 7-ին կընթանա բաց փուլը, Բաղրամյան հրաձգարանում կցուցադրվեն հետախուզության ուժերի եւ միջոցների պրակտիկ գործողությունները։ Դրանց տրամաբանական շարունակությունը կլինեն «Փոխգործակցություն» զորավարժությունները, որոնք նույն կընթանան Հայաստանում հոկտեմբերի 9-13–ը։ Դրանց կմասնակցեն Հայաստանի եւ Ռուսաստանի զորքերի միացյալ խմբավորման ստորաբաժանումներն ու մասերը։

«Անխախտելի եղբայրություն» զորավարժությունները կընթանան նաեւ Ղազախստանում եւ Տաջիկստանում։

«Զորավարժությունները լիովին համապատասխանում են միջազգային նորմերին եւ ուղղված չեն երրորդ երկրների դեմ»,– ասել է Անատոլի Սիդորովը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Հայաստանը պետք է ՀԱՊԿ շրջանակներում պարտավորություններ կրի
Պետությունը ՀԱՊԿ-ով ստանձնած պարտավորությունները կարգավորելուց հետո պետք է պաշտոնական ծանուցում ուղարկի դուրս գալու օրվանից ոչ ուշ, քան վեց ամիս առաջ...
Մենք չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի. Միրզոյանը՝ «Al-Jazeera»-ին ՀԱՊԿ-ի մասին
Գիտեք, որ վերջին մի քանի տարիների ընթացքում մի քանի անգամ ներխուժումներ են...
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
Հայաստանի հարցով իրավիճակը պարզ է․․․
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են․․․
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար
Կարևոր է նշել, որ անդամ երկրները հավատարիմ են արտաքին խաղացողների հետ փոխգործակցության...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ