News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայությունը Երեւան մտնող ճանապարհահատվածներում եւ մայրաքաղաքում։

Սեպտեմբերի 18–24–ին Երեւան քաղաքում իրականացված ծառայության ընթացքում,  ճանապարհային ոստիկանության ծառայողների կողմից ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 131 տրանսպորտային միջոց, որից 2–ի խլացուցիչը առանց համապատասխան թույլտվության վերասարքավորված է եղել բարձր ձայնով երթեւեկելու համար։

Մեկի վրա տեղադրված է եղել գերհզոր հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորում։ 52–ի վարորդները մեքենան վարել են ոչ սթափ վիճակում, իսկ 76 վարորդի նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվել՝  համապատասխան փաստաթղթեր չունենալու եւ այլ խախտումների համար։

Նույն ժամանակահատվածում 36 վարորդի նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվել հողմապակու լուսաթափանցելիության չափի խախտման, իսկ 3 վարորդի երթեւեկության ընթացքում տրանսպորտային միջոցից տարբեր իրեր եւ առարկաներ նետելու  համար։

Սեպտեմբերի 18–ից 24–ն էլ մարզերում ուժեղացված ծառայություն է իրականացրել ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 2–րդ սպայական գումարտակի ծառայողները։ Նրանք ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել 103 տրանսպորտային միջոց, որից 92–ի վարորդները մեքենան վարել են ոչ սթափ վիճակում։ 100 վարորդի նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվել ՝ մեքենան թաղանթապատված հողմապակիով վարելու, իսկ 13 վարորդի ժամկետնանց ԱՊՊԱ պայմանագրով երթեւեկելու համար։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ