News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Երրորդմասցի Լյովիկի» եւ 2 ընկերների սպանության գործով դատական նիստին այսօր՝ սեպտեմբերի 26-ին, չէր ներկայացել ընթերականերից Յուրի Գալստյանը:

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Գալստյանը պետք է հարցաքննվեր պաշտպանական կողմի միջնորդությամբ: Ամբաստանյալների պաշտպաններից Լուսինե Սահակյանը հայտնեց, որ նման անձնական տվյալներով անձ գոյություն չունի:

«Խնդրում ենք դատարանին արձանագրել փաստը, որ նման անձնավորություն գոյություն չունի»,- ասաց Լուսինե Սահակյանը:

Մեղադրող Արամ Արամյանը չհամաձայնվեց՝ պնդելով, որ նման անձնավորություն գոյություն ունի:

«Ինձ համար ակնհայտ է, որ այն անձն է ընթերական, որը Ռուսաստանի Դաշնություն է մեկնել մոտ 1 ամիս առաջ»,- հայտարարեց դատախազը:

Ի դեպ, կա մեկ անձ, որը ՌԴ է մեկնել եղբոր մոտ, մինչդեռ հայրանունն ու ծննդյան տարեթիվը չեն համապատասխանում:

«Լուրջ հանցագործության դեպք է, մի հատ ապացույց չեն բերել, քիչ է, մի հատ էլ ասում են՝ այդ նույն ընթերական է»,- ասաց Լուսինե Սահակյանը:

Դատավոր Արտուշ Գաբրիելյանն անվրդով մնաց. որոշում կայացրեց նիստը հետաձգել՝ հույս ունենալով, որ ընթերական կներկայանա դատարան:

Նիստը հետաձգվեց եւ նշանակվեց հոկտեմբերի 10-ին:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Վահան Հակոբյանը («Գաստիկ»), Սարգիս Հախանումյանն («Տլե») ու Սարգիս Գրիգորյանը («Ծգլ») նախնական համաձայնությամբ ապօրինի ձեռք են բերել եւ պահել զենք:

2015թ. մարտի 4-ին ժամը 13:50-ի սահմաններում Վահան Հակոբյանը, Սարգիս Հախանումյանը եւ Սարգիս Գրիգորյանը նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու եւ ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրենց մոտ ապօրինի պահվող մարտական ակոսափող հրազեն հանդիսացող թվով 3 ինքնաձիգներից կրակահերթ են արձակել Լեւոն Ղազարյանի, Դրաստամատ Թադեւոսյանի եւ Մեսրոպ Նազարյանցի ուղղությամբ: Կրակոցների հետեւանքով ստացված հրազենային վնասվածքներից Մ.Նազարյանցը տեղում, իսկ Լ.Ղազարյանն ու Դ.Թադեւոսյանը «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել են:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ