News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար, հայ-իրաքյան հանձնաժողովի  համանախագահ Դավիթ Լոքյանը եւ Իրաքի Հանրապետության գյուղատնտեսության նախարար, հանձնաժողովի իրաքյան համանախագահ Ֆալահ Հասան Զիդան ալ-Լուհայիբին երկօրյա նիստի աշխատանքների ավարտին սեպտեմբերի 26-ին ստորագրել են  տնտեսական, առեւտրային, գիտական եւ տեխնիկական հարցերով հայ-իրաքյան հանձնաժողովի 4-րդ նիստի համատեղ արձանագրությունը:

Կողմերը համաձայնել են, որ կարեւոր է ստեղծել նոր պայմաններ՝ նպատակ ունենալով երկկողմ համագործակցությունը բարձրացնել նոր մակարդակի վրա: Հանձնաժողովի համանախագահները հայտարարել են, որ երկկողմանի  համագործակցության  ոլորտները բազմաթիվ են. առեւտրաշրջանառություն, ներդրումներ, բանկային եւ  նավթային համակարգ, գյուղատնտեսություն, զբոսաշրջություն, մշակութային, էներգետիկ, կրթական, առողջապահական, տեղեկատվական  տեխնոլոգիաներ, երիտասարդություն, դիվանագիտություն եւ այլն: Ընդգծվել է հատկապես  Հայաստանից Իրաք ցամաքային ճանապարհով բեռափոխադրումների կազմակերպման հարցը: Կողմերը համաձայնել են խրախուսել երկու երկրների գործարարներին՝ ստեղծել համատեղ  ձեռնարկություններ ներդրումների բոլոր ոլորտներում:

Նախարար Դ. Լոքյանի խոսքով, երկօրյա նիստի ընթացքում  Ֆիքսվել են այնպիսի առանձնահատուկ ուղղություններ, որոնք  հետագա աշխատանքի ընթացքում հստակ արդյունք են ապահովելու:  «Արձանագրված ուղղությունները խիստ շոշափելի են եւ ռեալ, եւ ամենափոքր ակտիվության պարագայում  կարող ենք արձանագրել լրջագույն արդյունքներ: Առաջին կարեւոր խնդիրը, որ հանձնաժողովը պարզաբանել է,  դա առեւտրային ոլորտում երկու երկրների համագործակցության խնդիրն է: Իրաքյան կողմն առաջարկում է, որ մենք  անպայման Բաղդադում ունենանք մշտական գործող ապրանքային ցուցահանդես, ինչը հնարավորություն կտա ապահովել մեր երկրի արտադրանքի ծանոթացումը Իրաքում: Առաջարկ է եղել ակտիվ մասնակցել  նաեւ  այս տարի Բաղդադում կայանալիք տոնավաճառին:

Բոլորիս հասկանալի է, որ  Հայաստան-Իրաք  հարաբերությունների դաշտը խիստ փոխշահավետ է: Կարողություններ, հնարավորություններ կան յուրաքանչյուր երկրում եւ մեր թիմերին է  վստահված այդ խնդիրը լուծել ու մենք պատավոր ենք այն իրականացնել»,-ասել է նախարար Լոքյանը: Նա իր գոհունակությունն է հայտնել  հանձնաժողովի անդամներին, փոխնահագահներին, որոնք ջանք են դրել երկկողմանի  հարաբերություններն ակտիվացնելու համար:

Իրաքյան համանախագահ Ֆալահ Հասան Զիդան ալ-Լուհայիբին  նույնպես շնորհակալություն է հայտնել հանձնաժողովի անդամներին հետեւողական աշխատանքի համար: «Այս նիստը շատ մեծ նշանակություն ունի բոլորիս համար եւ փաստաթուղթը, որը ստորագրեցինք,  համապարփակ է եւ ընդգրկում է այն բոլոր կարեւորագույն ոլորտները, որոնց մասին նշեց  նախարար Լոքյանը: Հույս ունեմ, որ Իրաքի եւ Հայաստանի համար կարեւոր ոլորտներում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն մոտ ապագայում: Կարեւորում եմ տնտեսական եւ ֆինանսական համագործակցումը երկու երկրների Կենտրոնական, նաեւ մասնավոր բանկերի միջեւ եւ ընդհանուր մեխանիզմի մշակումը: Մենք պայմանավորվել ենք ակտիվացնել մշակույթի, զբոսաշրջության ոլորտները, քանի որ  Հայաստանը շատ գեղեցիկ երկիր է եւ վստահաբար կարող ենք դա կյանքի կոչել: Այդ համատեքստում պայմանավորվել ենք խրախուսել իրաքցի տուրիստների այցը Հայաստան եւ արագ կարգավորել օդային եւ ցամաքային ճանապարհներով փոխադրումների հարցը: Մեր պատվիրակությունը ներառում է բոլոր նախարարություններից աշխատակիցներ եւ   լիահույս ենք, որ հաջորդ տարի կյանքի կոչած կլինենք այս բոլոր կետերը»,-ասել է իրաքյան համանախագահը:

Համանախագահների ելույթից հետո ստորագրված արձանագրության եւ հետագա անելիքների մասին կարծիքներ են հայտնել նաեւ երկու երկրների դեսպանները, կառավարությունների ներկայացուցիչները: Նիստի ավարտից հետո կայացած ասուլիսում հայ-իրաքյան հանձնաժողովի համանախագահները ԶԼՄ-ների ներկայացուցիչներին ներկայացրել են ստորագրված արձանագրության հիմնական ուղղությունները, առաջիկա անելիքները, պատասխանել լրագրողների հարցերին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոսկու գրավադրմամբ սպառողական վարկ ունեցողների պարտավորությունները ներելու որոշման արդյունքում կնքվել է 469 որոշում
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ շարունակվում է որոշման շահառու...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 10-ին, կազմել է…
«Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից
Տեսչական մարմինը հորդորում է ալկոհոլային խմիչքներ արտադրողներին իրենց...
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Ամենաշատ