News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ընդունել է Թուրքմենստանի ավիացիայի նախարարի տեղակալ Իմամբերդիեւ Իմամբերդիի գլխավորած պատվիրակությանը:

ՔԱԳՎ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Սերգեյ Ավետիսյանը ողջունել է գործընկերներին Հայաստան այցի կապակցությամբ եւ մաղթել արդյունավետ համագործակցություն: 

Իմամբերդիեւ Իմամբերդին, շնորահակալություն է հայտնել ջերմ ընդունելության եւ հանդիպման կազմակերպման համար՝ իր խոսքում նշելով՝ թեեւ Աշխաբադից Երեւան մեկնել ցանկացողների թիվը մեծ է եղել, բայց այսօրվա ոչ կանոնավոր չվերթով տեղափոխել է 164 ուղեւոր:

Հիշեցնենք, որ շուրջ մեկ ամիս առաջ, Հայաստանի Հանրապետության եւ Թուրքմենստանի նախագահների հանդիպման ժամանակ քննարկվել էր Երեւանի եւ Աշխաբադի միջեւ ուղիղ ավիաչվերթի հնարավոր մեկնարկի հարցը:  Այսօրվա առաջին ոչ կանոնավոր չվերթը կայացել է բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում:

Հայ եւ թուրքմեն գործընկերները hանդիպմանն անդրադարձ են կատարել Աշխաբադից Երեւան ուղիղ չվերթների պահանջարկին եւ քննարկել կանոնավոր չվերթների իրականացման հնարավորությունը, որը կնպաստի տնտեսության եւ զբոսաշրջության զարգացմանը, ինչպես նաեւ՝ երկու երկրների քաղաքացիների միջեւ շփումների ընդլայնմանը:

Հանդիպմանը քննարկել են նաեւ Հայաստանի օդային տարածքով տարանցիկ չվերթների վերակնագման հարցը, որը կնպաստի առավել կարճ ճանապարհով թռիչքներ իրականցնելուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դրամավարկային քաղաքականությունը ձախողված է, այն արմատական բարեփոխումների խիստ կարիք ունի. Սուրեն Պարսյան
ՀՀ կենտրոնական բանկը պարբերաբար նվազեցնում է վերաֆինանսավորման…
Ռուսաստանից Հայաստան փոխանցումների ծավալը նվազել է 50%-ով. Կենտրոնական բանկ
Ավետիսյանը վստահեցրեց, որ միտումն ավելի շատ կապված է տնտեսական գործոնների հետ...
Դոլարն ու եվրոն մի փոքր արժեւորվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 30-ին, կազմել է...
Արտահանողները պետք է հաշվի առնեն հայկական դրամի արժեւորումը որպես ռիսկի գործոն. Կենտրոնական բանկ
Նա բացատրեց, որ առաջարկը գերազանցում է պահանջարկին...
Համաշխարհային բանկը հաստատել է ՀՀ-ին ուղղված 116 մլն դոլարի վարկը՝ ուղղված բարեփոխումներին
ԶՔԳ-ն ներառում է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի...
ԿԲ նախագահ. Մարտին Հայաստանում արձանագրվել է 1,2 տոկոս գնանկում
Վերջինս շարունակում է կրել որոշ կարճաժամկետ գործոնների ազդեցությունը՝ պարունակելով էական անորոշություններ տնտեսական աճի կայունության...
Ամենաշատ