News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Չեխ գիտնականներն ընդլայնել են տասնյակ միլիոնավոր տարիներ առաջ Երկիր մոլորակի վրա ապրած կենդանիների մասին գիտելիքները։ «Բացահայտվել է դինոզավրերի նոր տեսակ, որն ապրել է ժամանակակից Կենտրոնական եւ Հարավային Չեխիայի տարածքում Վերին կավճե դարաշրջանում»,– լրագրողներին ասել է Պրահայում Կարլովի համալսարանի գիտաշխատող Մարտին Մազուխը, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

«Սա հնէաբանության մեջ սենսացիոն բացահայտում է։ Այն արվել է 14 տարի ազատ Կենտրոնական Չեխիայի Կուտնա Գորա քաղաքում։ Երկարատեւ եւ քրտնաջան աշխատանքի ընթացքում պարզվել է, որ դա բուսակեր սողուն է եղել, որի հետին թաթերն իրենց կառուցվածքով շատ նման են եղել ժամանակակից թռչուններին»,– ասել է նա։

Դինոզավրը օրնիտոպոդների դասին է պատկանում, որոնք հնագույն թռչնակերպ բուսակերներ են եւ ապրել են 145-66 մլն տարի առաջ Ուշ Յուրյան դարաշրջանում։ Նոր «չեխական տեսակի» տարիքը առավելագույնը 90 մլն տարի է։ Նոր տեսակն անվանել են Burianosaurus augustai։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ