News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Բրեքսիթի մասին բանակցությունները չեն կարող հաջորդ փուլ անցնել, ինչպես Բրիտանիան է ուզում։ Այս մասին հայտնել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է AP-ն։

Տուսկը նշել է, որ «զգուշավոր լավատեսությամբ» է վերաբերվում բանակցային գործընթացի հետագա առաջխաղացմանը։ Նրա խոսքով՝ Բրիտանիան վերջապես հրաժարվել է «եւ ձուկ ուտել, եւ փշից չխեղդվել» ոչ իրատեսական մոտեցումից բրեքսիթի հարցում։ «Առայժմ զգալի առաջխաղացում չկա, բայց մենք կաշխատենք այդ ուղղությամբ»,- ասել է Տուսկը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ