News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ազատել է օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատար Վիկտոր Բոնդարեւին: Գեներալ-գնդապետն ազատվել է նաեւ զինվորական ծառայությունից: Նախագահի հրամանագիրը սեպտեմբերի 26-ին հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում:

Պուտինը նաեւ ազատել է պաշտոնից Սեւծովյան նավատորմի հրամանատարի տեղակալ Վալերի Կուլիկովին եւ ՌԴ ՆԳՆ Սարատովի մարզի հարցերով վարչության ղեկավար, ոստիկանության լեյտենանտ Սերգեյ Արենին:

Սեպտեմբերի 19-ին Կիրովի մարզի նահանգապետ Իգոր Վասիլեւը Բոնդարեւին Դաշնության Խորհրդի անդամի լիազորություններ էր հանձնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ