Հայաստանի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստում, այսօր՝ սեպտեմբերի 27-ին, քննարկվում է «Ելք» խմբակցության՝ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը դադարեցնելու գործընթաց սկսելու մասին նախագիծը:

Հարցը հանձնաժողովում ներկայացրել է հիմնական զեկուցող «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը, իսկ հարակից զեկուցողը Հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն է:

Նույն նիստի օրակարգում է նաեւ ԵՏՄ-ից դուրս գալու մասին նախագծի վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու համար ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին հարցը: Այս հարցով հիմնական զեկուցողը ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն է, իսկ հարակից զեկուցողը՝ Հերմինե Նաղդալյանը:

Քննարկումն անցնում է թեժ մթնոլորտում: