News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Արդշինբանկը դրամական փոխանցումներից օգտվող հաճախորդների համար անցկացնում է ակցիա,  որը գործելու է մինչև տարեվերջ: Ակցիայի շրջանակում Բանկում սպասարկվող Ria, IntelExpress, Sigue, MoneyGram, UniStream, ConversTrasnsfer, Бэст և Moneytun համակարգերից ցանկացածի միջոցով փոխանցում ուղարկող կամ ստացող յուրաքանչյուր 300-րդ հաճախորդ Բանկի կողմից կստանա 10,000 ՀՀ դրամ:

«Արդշինբանկը զբաղեցնում է առաջատար դիրքեր դրամական փոխանցումների սպասարկման ոլորտում: Այսօր մենք ծառայություններ ենք մատուցում ՀՀ ողջ տարածքում և փորձում ենք ոչ միայն ապահովել սպասարկման բարձր որակ և առավելագույն հարմարավետություն, այլ պարբերաբար անակնկալներ ենք մատուցում մեր հաճախորդներին: Համոզված եմ, որ արդեն հինգերորդ տարին անընդմեջ իրականացվող մեր ակիցիան այս տարի նույնպես դրական լիցքեր կպարգևի մեր հաճախորդներին և էլ ավելի հաճելի կդարձնի մեր ծառայություններից օգտվելու գործընթացը»,- նշեց Ռազմավարական զարգացման տնօրեն Արմեն Գասպարյանը:

Նշենք, որ այս պահի դրությամբ, Արդշինբնակի բոլոր 64 մասնաճյուղերում և գլխավոր գրասենյակում սպասարկվում են փոխանցումների 8 համակարգ՝ Ria, IntelExpress, Sigue, MoneyGram, UniStream, ConversTrasnsfer, Бэст և Moneytun: «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում գործող մասնաճյուղը աշխատում է շուրջօրյա, «Կասկադ» մասնաճյուղ նաև շաբաթ  և կիրակի օրերին՝ ժամը 11:15-19:45, իսկ «Վանաձոր», «Էրեբունի», «Արաբկիր», «Գյումրի» և «Էջմիածին» մասնաճյուղերը շաբաթ օրերն աշխատում են ժամը 10:00-ից մինչև 14:00-ը:

Հավելենք նաև, որ մեր հաճախորդները հնարավորություն ունեն դրամական փոխանցման համակարգերի միջոցով փոխանցված գումարները ստանալ առանց Բանկ այցելելու MasterCard Debit վճարային քարտի միջոցով: Այս քարտի քարտապանները կարող են ցանկացած փոխանցում ստանալ անմիջապես իրենց քարտին, իսկ փոխանցված գումարը ստանալու համար պարզապես անհրաժեշտ է զանգահարել շուրջօրյա գործող հեռախոսային կենտրոն` (012)222222 հեռախոսահամարով: Ավելին, հաճախորդները ստանում են նաև դրամական բոնուսներ փոխանցված գումարների համար, իսկ արժույթի փոխարկման անհրաժեշտության դեպքում կիրառվում են արտոնյալ փոխարժեքներ:

Դրամական փոխանցումների ակցիայի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ այցելելով Բանկի պաշտոնական կայքէջ, զանգահարելով (012)222222 հեռախոսահամարին կամ օգտվելով կայքի «Հետզանգի պատվեր» ծառայությունից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Converse Markets. Արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար
Ներկայացնել փոխարկման պատվեր հաճախորդի կողմից առաջարկվող փոխարժեքո...
«Ամիօ ժամանակաշրջան».  կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը
Կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը և Ամիօ ժամանակաշրջան ծրագրի նպատակը կրթությունն ավելի հասանելի դարձնելն է...
Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության
Բիզնեսի արդյունավետ զարգացման և մրցունակության բարձրացման համար չափազանց կարևոր է ֆինանսական ռեսուրսների արագ հասանելիությունը...
Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է
ՎԶԵԲ-ը Կոնվերս Բանկի երկարամյա գործընկերն է, որի հետ համագործակցության հարուստ ու արդյունավետ փորձառություն ունենք...
Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է հեղինակային երգի և մնջախաղի բարեգործական համերգը
Համերգի թատերական կարևոր բաղադրիչ մասերից մեկը մնջախաղն էր...
«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին
Ծրագրում ներառվել են այն ընտանիքները, որոնք ունեն երեք և ավել երեխա, սոցիալապես խիստ անապահով են, ընտանիքներից շատերն էլ զոհեր ունեն...
Ամենաշատ