News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Վերջին 10 տարիների ընթացքում Արցախում 3,8 անգամ ավելացել է էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը, որը դեռ ավելանալու է, որովհետեւ փոքր հէկ-էրի շինարարությունը դեռ շարունակվում է: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Արցախի պետնախարար Արայիկ Հարությունյանը:

Նրա խոսքով, նույնկերպ ավելացել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը խոսում է տնտեսական աճի ու զարգացման մասին. «Եթե 2007-ին էլեկտրաէներգիայի սպառումը կազմել է 225 մլն կվտ/ժամ, ապա 2017-ին՝ 352 մլն կվտ/ժամ: Սպառման ավելացում նշանակում է բարեկեցություն: Սկսել ենք էլէներգիա արտահանել Հայաստան եւ այդ թիվը եւս տարեցտարի բազմապատկվելու է»,-ասաց նա:

Արայիկ Հարությունյանը նշեց, որ եթե 2007 թվականին արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է  22,7 մլրդ դրամ, ապա 2017-ին այն անցնելու է 70 մլրդ դրամից: Նշված ժամանակահատվածում համախառն արտադրանքն ավելացել է 2,9 անգամ:

«Եթե 2007-ին շինարարության ծավալն Արցախում 20,8 մլրդ դոլար էր կազմում, ապա 2016-ին այն կազմել է 46 մլրդ դրամ: Մենք ունենք զարգացող ենթակառուցվածքներ բոլոր ոլորտներում՝ կապ, տրանսպորտ, էներգետիկա, խմելու ջուր, ոռոգման համակարգ եւ այլն: Այս տարիներին կառուցվել է Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը, որը ոչ միայն անվտանգ է, այլեւ հարմարավետ»,-ընդգծեց պետնախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենեսուելան հայտարարել է նավթի մատակարարման կոռուպցիոն սխեմաների միջոցով ավելի քան 1 միլիարդ դոլար գողացման մասին
Սաաբը հայտնել է, որ PDVSA-Cripto քրեական գործով կալանավորվել է 67 մարդ...
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մի շարք բնակավայրերում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ…
Նավթի գները շաբաթն ավարտում են զգալի անկումով
Այս շաբաթվա սկզբից Brent-ն էժանացել է 4,9%-ով, WTI-ն՝ 5,6%-ով...
Գերմանիան և ԵՄ-ն խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը
Արարողությանը մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Եվրոպական հարևանության քաղաքականության…
Brent-ը թանկացել է՝ մեկ բարելը 83,97 դոլար
Նավթի գինը հինգշաբթի առավոտյան բարձրանում է...
Բելառուսում մտածում են երկրորդ ԱԷԿ կառուցելու մասին. Լուկաշենկո
Բելառուսի իշխանությունները մտածում են երկրորդ ատոմակայան կառուցելու մասին...
Ամենաշատ