News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Եերաժշտության միջազգային օրը, որը 1975-ից սկսված նշվում է ամեն տարի հոկտեմբերի 1-ին, հիմնվել էր Միջազգային երաժշտական խորհրդի (IMC)-նախաձեռնությամբ Լոզանում IMC-ի 15-րդ գլխավոր վեհաժողովի ժամանակ։ Երաժշտության միջազգային օրվա ստեղծման նախաձեռնողներից մեկն էլ կոմպոզիտոր Դմիտրի Շոստակովիչն էր։ Այդ օրը ամեն տարի ամողջ աշխարհում նշվում է մեծ համերգային ծրագրերով, լավագույն արտիստների ու գեղարվեստական կոլեկտիվների մասնակցությամբ։ Այդ օրը հնչում են համաշխարհային մշակույթի գանձարան մտած ստեղծագործությունները։ Կազմակերպվում են նաեւ հանդիպումներ կոմպոզիտորների, կատարողների, երաժշտագետների հետ, որոնք նպաստում են երաժշտության տարածմանը հասարակության մեջ։

Երաժշտությունը արվեստի տեսակ է, որտեղ գեղարվեստական կերպարների մարմնավորման միջոց են ծառայում որոշակի ձեւով կազմակերպված երաժշտական հնչյունները։ Երաժշտության հետ մարդկությունը ծանոթ է հին ժամանակներից։ Աֆրիկայի քարանձավներում պահպանվել են վաղուց անհետացած ցեղերի ժայռապատկերներ, որոնց վրա երաժշտական գործիքներով մարդիկ են պատկերված։ Մենք արդեն երբեք չենք լսի այն երաժշտությունը, բայց ժամանակին այն ուղեկցել է մարդկանց, ուրախացրել կամ տխրեցրել նրանց, հայտնում է Calend-ը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ